Skip to main content
ԼուրերՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում - առնչվող լուրեր

ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհային 4 ծրագրեր ընթացքի մեջ են, ևս 8-ը կմեկնարկեն առաջիկա ամիսներին

«ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» եռամյա ծրագրի շրջանակում ՕքսԵՋեն հիմնադրամը աջակցում է 12 ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացմանը՝ գենդերային հավասարության խաչաձևվող խնդիրների շուրջ։

Ենթադրամաշնորհային 4 ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, ևս 8 ենթադրամաշնորհային ծրագրեր կհայատարարվեն ընթացիկ տարում։

«ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի նպատակն է՝ պետական և ոչ պետական կառույցների հետ համագործակցաբար ձեռնարկել նշանակալից գործողություններ, որոնք ուղղված են գենդերային բռնության և խտրականության բոլոր ձևերի կանխարգելմանը՝ Հայաստանում կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների համար հավասարության խթանմանը՝ հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները։ Այս ծրագիրը ՕքսԵՋենն իրականացնում է «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ՝ «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Ենթադրամաշնորհային 4 ընթացիկ ծրագրերից առաջինն սկսել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան։ Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ծրագրի շրջանակում Կոալիցիան նպատակ ունի նպաստելու կառավարման ազգային և տեղական մակարդակներում հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավմանը՝ անդրադառնալով կանանց (աղջիկների) նկատմամբ խտրականության տարբեր ձևերին և բացահայտելով օրենսդրական կարգավորումներում բացերը՝ հետազոտությունների, քաղաքականության վերլուծությունների, հանրամատչելի հոդվածների, վիզուալ բովանդակության միջոցով։

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը «Հզորացնելով կանանց. թվային պաշտպանություն ատելության խոսքի դեմ» ծրագրի շրջանակում նպատակ ունի ստեղծելու ներառական և ավելի անվտանգ թվային միջավայր կանանց համար, հատկապես նրանց, ովքեր հանրային դերերում են՝ հասցեագրելով և մեղմացնելով առցանց ատելության խոսքը՝ կանանց հզորացման միջոցով, ներառյալ նրանց կարողությունների զարգացումը, քաղաքականության փոփոխությունների վրա և կարծրատիպերի դեմ պայքարի նկատմամբ ազդեցության մեծացումը:

«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ծրագրի շրջանակում Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն նպատակ ունի նպաստելու Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված 18-25 տարեկան երիտասարդների սոցիալ-տնտեսական ներառմանը և բարեկեցությանը։

Ծրագրում ընդգրկված 75 երիտասարդները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երիտասարդ կանայք և աղջիկները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ հայաստանյան սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու համար։

«Չկոնֆերանս՝ հանուն կանանց մասնակցության. խոսել և գործել» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը մարտից մեկնարկած ծրագրի շրջանակում կփորձի ակտիվացնել գենդերային անհավասարությունը քննող արդի խոսույթը՝ առաջնահերթություն տալով կանանց ձայնը լսելուն և զորեղացնելուն: Չկոնֆերանսը կլինի այդ ձգտումների շոշափելի արդյունքը՝ ձևակերպելով բազմակողմանի նպատակներ, որոնք ուղղված են գիտելիքի փոխանակման խթանմանը, խոցելի խմբերին պատկանող կանանց հզորացմանը և ակադեմիայի ու քաղաքականության միջև կամրջի հաստատմանը։

«ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» շրագրի շրջանակում հաջորդ 8 ենթադրամաշնորհային ծրագրերը կհայտարարվեն առաջիկա ամիսներին․ դրանք կանդրադառնան գենդերային հավասարությանն առնչվող տարբեր հարցերի։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։