Skip to main content

Մեր պատմությունը

ՕքսԵՋենը շահերի պաշտպանության և զարգացման հիմնադրամ է, որն առաջնորդվում է աղքատությունից և տառապանքից զերծ Հայաստանի իր տեսլականով, որտեղ կանայք և տղամարդիկ կարող են իրացնել իրենց իրավունքները և մասնակցել իրենց կյանքի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներում:

ՕքսԵՋենը հիմնադրվել է Օքսֆամ Մեծ Բրիտանիա միջազգային կազմակերպության կողմից 2015 թ-ին, որպես տեղական կազմակերպություն և ռազմավարական նպատակներն իրագործելու ընթացքում հիմնվում է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի (Հայաստանում գործունեություն է իրականցրել 1994թ.-ից) ավելի քան 24 տարիների փորձառության վրա:

ՕքսԵՋենի անվան հիմքում Օքսֆամն է (Ox), գենդերային հավասարությունը (G) և երիտասարդների իրավազորումը (Y):

Մենք ցանկանում ենք արդարություն Հայաստանում
Մենք ստեղծում ենք գործընկերություն և իրականացնում ենք շահերի պաշտպանություն համակարգային փոփոխությունների համար
Մենք ստեղծում ենք հնարավորություններ և հզորացնում ենք կանանց և երիտասարդներին՝ դառնալու կարևոր փոփոխությունների մի մասը՝ կառուցելու այսօրվա երջանիկ ապագան

Ռազմավարական ուղղությունները

Տնտեսական
արդարություն

Կարիքավոր կանանց և տղամարդկանց համար տնտեսական հնարավորությունների ստեղծում և խթանում, աղքատության հաղթահարման ուղղված տնտեսական քաղաքականությունների ընդունման ու իրականացման ջատագովում՝  երկրում կայուն կենսապահովման պայմաններ ապահովելու նպատակով:

Հաշվետու
կառավարում

Խոցելի խմբերը և հասարակական կազմակերպությունները, որոշումների կայացման գործընթացներում ընդգրկուն մասնակցայնության և առավել  հանրային վերահսկողության միջոցով, նպաստում են կառավարման թափանցիկության բարձրացմանը և հաշվետվողականության ապահովմանը:

Երիտասարդների իրավազորում

Երիտասարդ կանայք և տղամարդիկ, հաղթահարելով աղքատությունը և անարդարությունը, ստանում են բարենպաստ տնտեսական հնարավորություններ և իրավազորվելով՝ իրենց մասնակցությունն բերում որոշումների կայացման գործընթացներում և հաշվետու են պահում կառավարությանը:

Գենդերային
հավասարություն

Կանանց իրավազորման և գենդերային կարծրատիպերի հաղթահարման միջոցով նպաստել, որպեսզի կանայք իրացնեն իրենց քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային իրավունքները և առավել ընդգրկուն մասնակցություն ունենան որոշումների կայացմանը և առաջնորդություն դրսևորեն փոփոխությունների գործընթացներում:

Դիմակայունության
բարձրացում

Անհատները, համայնքները, տեղական և ազգային մակարդարկում գործող շահագրգիռ կողմերը պատրաստ են դիմակայելու, արձագանքելու և հաղթահարելու աղետներն ու ճգնաժամերը:

 

 

ՕքսԵՋեն հիմնադրամի

ծրագրերը