Սույն թվականի սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՕքսԵՋեն հիմնադրամը, իր գործընկեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախաձեռնել է «ՀԱՎԱՍԱՐ»-ի մարաթոն միջոցառումների շարքը:
Նախաձեռնության նպատակն էր ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այցելել բոլոր այն համայքները, որտեղ կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և համայնքի բնակիչների հետ խոսել ՏԻՄ–ի դերի կարևորության, ընտրություններում ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին, ընդգծելով համայնքային խնդիրների լուծման գործում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորությունը, ինչպես նաև խրախուսելով կանանց մասնակից դառնալ ՏԻՄ որոշում կայացման գործընթացներին, առաջադրվել որպես թեկնածուներ:
Նախաձեռնության կարգախոսն էր՝ «ՏԻՄ 2019. հավասար մասնակցություն՝ հզոր համայնք» և «Ավելի շատ թվով կանայք ՏԻՄ–երում»:
«ՀԱՎԱՍԱՐ–ի վազքարշավ»-ի շրջանակներում միջոցառումներ անցկացվեցին համայքնի առավել բանուկ հատվածներում, որտեղ հյուրերը՝ քաղաքական գործիչներ, ոլորտի փորձագետներ, պետական կառույցի պատասխանատուները խոսեցին ՏԻՄ-ի դերի և ՏԻՄ-ի ձևավորման գործընթացում հավասար մասնակցության ապահովման կարևորության մասին: Միջոցառման ընթացքում իրենց ակտիվ դերակատարությունը ունեցան նաև մարզի, համայքի ակտիվ երիտասարդները, ովքեր տարածեցին նախաձեռնության հիմնական ուղերձները:
Արարատի մարզ
Արմավիրի մարզ
Արագածոտնի մարզ
Տավուշի մարզ
Գեղարքունիքի մարզ
Լոռու մարզ