Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման միջոցով
Ծրագրի տևողությունը 2016թ.-ի հունիսից մինչև 2018 թ.-ի հուլիս
ՕքսԵՋեն երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիﬓադրամը, որը հիﬓադրվել է Օքսֆամ Մեծ Բրիտանիա ﬕջազգային կազմակերպության կողﬕց, իրականացնում է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների հզորացում` գյուղատնտեսական կոոպերատիվների և գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման միջոցով» ծրագիրը, Փուլ 2 (այսուհետ՝ Ծրագիր):
Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Ծրագիրը հանդիսանում է 2012-2015թթ. Տավուշի մարզի 15 գյուղական համայքներում Օքսֆամ Հայաստանի կողմից իրականացվող համանման ծրագրի (Փուլ 1) շարունակությունը, որը նույնպես ֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Ծրագրից ակնկալվող հիմնական արդյունքն է ՝
Տնտեսապես և ինստիտուցիոնալ առումով կենսունակ գյուղատնտեսական կոոպերատիվները խթանում են կանանց առաջնորդությունը, նպաստում են կանանց տնտեսական հզորացմանը,ինչպես նաև տրամադրում են բարձրորակ շուկայական ծառայություններ Տավուշի մարզի փոքր ֆերմերային տնտեսություններին:
Ծրագրի գործողությունները ուղղված են.
- Շահառու կոոպերատիվների և նրանց պատկանող գյուղատնտեսական ենթակառուցվածքների՝ ջերմոցների, մրգերի և հատապտուղների վերամշակող արտադրամասերի, սառնարանային տնտեսությունների, սննդի չորանոցների տնտեսապես և ինստիտուցիոնալ առումով կենսունակության բարձրացմանը.
- Ձեռնարկատիրության ոլորտում գյուղի կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մարզային և համայնքային մակարդակներում կանանց ազդեցության մեծացմանը.
- Գյուղատնտեսական քաղաքականությունների մոնիտորինգի աշխատանքներում շահառու փոքր ֆերմերների մասնակցության ապահովում՝ մարզային աշխատանքային խմբերում ներգրավելու միջոցով:
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Տավուշի մարզի հետևյալ 15 համայնքներում՝ Գոշ, Հովք, Գետահովիտ, Ենոքավան, Խաշթառակ, Դիտավան, Այգեհովիտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան, Կողբ, Հաղթանակ, Պտղավան, Լճկաձոր:
Ծրագրային գործողությունները ներառում են՝ աջակցություն գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթաների զարգացմանը, վարկերի ստացմանը, մարքեթինգային աջակցություն, ինչպես նաև աջակցություն գյուղատնտեսական ենթակառուցվածքների՝ ջերմոցների, մրգերի և հատապտուղների վերամշակող արտադրամասի, սառնարանային տնտեսությունների, մրգի և բանջարեղենի չորանոցների զարգացմանը:
Այս գործողությունների արդյունքում նախատեսվում է բարելավել շահառու համայնքների 500 աղքատ տղամարդկանց և կանանց կյանքը: