Կանանց կերպարը հայաստանյան ԶԼՄ-ներում
ԶԼՄ-ներում կնոջ ոչ կարծրատիպային կերպարի ստեղծումը հիմնարար նշանակություն ունի կանանց նկատմամբ խտրական ու կողմնակալ վերաբերմունքը հաղթահարելու և պետական գենդերային քաղաքականության հիմքերն ամրապնդելու տեսանկյունից:
Հայաստանում անցկացված ԶԼՄ-ների գենդերային մշտադիտարկումները բացահայտում են լրատվամիջոցներում, սերիալներում, գովազդում կանանց ու տղամարդկանց չհավասարակշռված լուսաբանման, կանանց դերը նվազեցնող կարծրատիպերի, կանանց նվաստացնող ու վիրավորող վարվելաձևերի և սեքսիզմի նպատակաուղղված վերարտադրման, գենդերային խնդիրների անտեսման հետ կապված բացերը։ Մինչդեռ ԶԼՄ-ները կարող են ոչ միայն վերարտադրել կանանց առաջընթացը խոչընդոտող կարծրատիպերն ու միֆերը, այլ նաև մատուցել հանրությանը կնոջ ոչ կարծրատիպային կերպարը և աջակցել կանանց դերի և նշանակության մասին հանրային ընկալումների փոփոխությանը։
Իրավիճակի գնահատում
Սկսած 2011 թվականից լրատվամիջոցներում կանանց լուսաբանման ընդհանուր ծավալները չեն գերազանցել 20 %-ը։
Կին խոսնակների/փորձագետների տեսանելիությունը (%-ով) առցանց մեդիայում և հեռուստաալիքների արտադրանքում
Աղբյուրը՝ 2011-2019 թթ. Հայաստանում անցկացված մշտադիտարկումների արդյունքներ
Գենդերային քվոտայի շնորհիվ արձանագրված կին թեկնածուների մասնակցության ընդլայնումը չի զուգորդվել ԶԼՄ–ներում նրանց տեսանելիության բարձրացման հետ։
ԱԺ և ՏԻՄ ընտրություններ 2021․ կին թեկնածուները նախընտրական շրջանում
Աղբյուրը՝ «2021 թ․ ընտրություններում կին թեկնածուների լուսաբանումը հեռուստաեթերում և լրատվական կայքերում» հետազոտություն
2007 թվականից ի վեր կին թեկնածուների տեսանելիությունը հայաստանյան մեդիայում ընտրությունների ժամանակ չի գերազանցել 10 %-ը։
Մինչդեռ նույն ժամանակահատվածում՝
Աղբյուրը՝ «2021 թ․ ընտրություններում կին թեկնածուների լուսաբանումը հեռուստաեթերում և լրատվական կայքերում» հետազոտություն
Աղբյուրը՝ Լրագրողների հետ ֆոկուս խմբային քննարկումներ
Հայաստանում անցկացված ԶԼՄ-ների գենդերային մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ կանանց փորձագիտական կամ մասնագիտական կարծիքը շարունակում է շատ դեպքերում անտեսված մնալ, իսկ բովանդակային առումով հանրությանը մատուցվող կնոջ կերպարը հաճախ հիմնված է լինում կարծրատիպերի և խտրական նորմերի վերարտադրման վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանանց առաջընթացը և նրանց լիարժեք մասնակցությունը երկրի զարգացման գործընթացներում:
Լուսանկարները` ԱԺ–ՔՀԿ հարթակի հանդիպում, ՕքսԵՋեն
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում հավաքագրվել և ներկայացվել են հանրությանը քաղաքականության մեջ, հասարակական սեկտորում և պետական կառավարման համակարգում հաջողությունների հասած կանանց մուլտիմեդիա պատմությունները։