Նորարարությունն ու տեխնոլոգիաները՝ կանանց առաջնորդության գրավական

Թվային դարաշրջանը աննախադեպ հնարավորություններ է ստեղծում կանանց և աղջիկների հզորացման համար։ Թվային տեխնոլոգիաներն այսօր բոլոր ոլորտներում կանանց առաջնորդության գրավականն են։ Սակայն թվային ոլորտում առկա գենդերային խզումը թույլ չի տալիս կանանց դրսևորել իրենց ներուժը, զարգացող տեխնոլոգիաները նաև անհավասարության նոր ձևեր և վտանգներ են բերում իրենց հետ։ Աշխարհն այսօր կանգնել է երկընտրանքի առջև՝ թույլ տալ, որ թվայնացումը խորացնի առկա անհավասարությունները, կամ գործի դնել նոր տեխնոլոգիաներն ավելի ապահով, կայուն, ավելի արդար ապագա ստեղծելու համար:

Ինչպե՞ս է արտահայտվում թվային անհավասարությունը
Թվային անհավասարությունն աշխարհում արտահայտվում է 4 ուղղություններով․

  • Ինտերնետի հասանելիություն և մատչելիություն

  • Թվային հմտություններ և թվային գործիքների օգտագործում

  • STEM ոլորտում (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ներգրավվածություն
  • Առաջնորդություն տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտում
Ի դեպ
Թվային անհավասարության «գինը»

Թվային աշխարհից կանանց դուրս թողնելու պատճառով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համախառն ներքին արդյունքը վերջին տասնամյակում նվազել է մոտ 1 տրիլիոն դոլարով, և այդ կորուստը կարող է աճել 1,5 տրիլիոն դոլարով մինչև 2025 թվականը, եթե միջոցներ չձեռնարկվեն։





Թվային անհավասարության պատճառով՝

1,5 տրիլիոն դոլարի կորուստ մինչև 2025 թվականը

Թվային անհավասարության հաղթահարումը թույլ կտա՝

524 մլրդ դոլարի հնարավորություն ստեղծել առաջիկա հինգ տարում։

Աղբյուրը՝  UN News

Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում
Թվեր եվ փաստեր

Ինտերնետից օգտվողների թիվն աշխարհում և Հայաստանում

Աղբյուրը՝  ITU: Facts and Figures 2022

Շարժական ինտերնետից օգտվողների թիվը

Հայաստանում համակարգիչների օգտագործումը՝ ըստ սեռի

Աղբյուրը՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2022

Առավել մանրամասն տեսահոլովակում

«Կանայք թվային աշխարհում․ խոսե՛նք փաստերով» տեսահոլովակները պատրաստվել են «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։


Տեսահոլովակների նպատակն է ներկայացնել՝ ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստանը թվային ոլորտում՝ կանանց առաջընթացն ու առաջնորդությունն ապահովելու համար։


Տեսահոլովակներից առաջինը անդրադառնում է կանանց ու տղամարդկանց կողմից թվային տեխնոլոգիաների առօրյայում օգտագործելու խնդիրներին:


ՏՀՏ ոլորտում զբաղված կանանց թիվը

Կանայք ՏՀՏ ձեռնարկությունների ղեկավար պաշտոններում

Աղբյուրները՝ Worldbank, Techfunnel.com, Zippia.com, UN

Առավել մանրամասն տեսահոլովակում

Տեսահոլովակն անդրադառնում է ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածության, մասնագիտական կրթության և կարիերայի աճի հարցերում առկա ձեռքբերումներին և անհավասարության դրսևորումներին։

Ի՞նչ են փաստում հետազոտությունները
  • 67 %


    Հարցված կանանց ավելի քան 67 %-ը կարծում է, որ ավելի քիչ է վարձատրվում, քան իրենց արական սեռի գործընկերները:



  • 39 %


    Հարցված կանանց 39 %-ը նշում է գենդերային կողմնակալությունը որպես խոչընդոտ կարիերային առաջընթացի համար։

  • 38 %


    Ըստ 51 երկրում կատարված ուսումնասիրության արդյունքների՝ կանանց 38 %-ն անձամբ է ենթարկվել առցանց բռնության դրսևորումների:
  • 22 %


    Արհեստական ​​բանականության (AI) մասնագետների թվում միայն 22 %-ն են կին: Արդյունքում՝ կանայք կարող են դառնալ «օտար» և անհասկանալի AI ալգորիթմների համար։

Աղբյուրները՝ Web Summit Survey (2022), McKinsey-ի զեկույց (2022),

2022 Gender Snapshot Report,WEF, UNESCO

Թվային դարաշրջանի հրամայականը

Այսօր աշխարհն արդեն իսկ թվայնացված է՝ աշխատանքների մեծ մասն ունի թվային բաղադրիչ, ու այն շատ ավելի կաճի ապագայում: Մինչև 2050 թվականը աշխատատեղերի 75%-ը կապված կլինի գիտության և բարձր տեխնոլոգիաների հետ։ ՏՀՏ ոլորտում բարձրակարգ մասնագետների ապահովումը, այդ թվում՝ աղջիկների ու կանանց ներգրավմամբ, կայուն զարգացման հրամայականն է։ Անհրաժեշտ է, որ կանայք հավասարապես ներկայացված լինեն նաև արհեստական բանականության նախագծման և որոշումների կայացման գործում, հակառակ դեպքում կանանց նկատմամբ խտրականությունը կշարունակվի թվայնացված համակարգերում, որոնք մեծապես որոշելու են մեր ապագան։

Գիտե՞ք արդյոք




ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններում այսօր ուսուցանող շուրջ 20 հազար երեխաների 42 %-ը աղջիկներ են։


Հայաստանի ԲՈՒՀ–երի շրջանավարտները

Աղբյուրը՝ ՀՀ սոցիալական վիճակը 2021 թվականին

Թեև բուհ ընդունվողների 57.1 %-ը և մագիստրոսական համակարգի ուսանողների շուրջ 70 %-ը կանայք են, սակայն STEM ուղղվածությունն ընտրող կանանց թիվը չի գերազանցում 11.7 %-ը։ Արդյոք սա հետևանք է նրա, որ կանայք իրոք լավ չեն սովորում կամ ընկալում մաթեմատիկա՞։ Բոլորովին էլ ոչ։ Սա հետևանք է նրա, որ մեզ հաճախ փորձում են համոզել, թե իբր սա մի բան է, որ մենք չենք կարող անել․․․

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթից, 08.03.2023

«Թվայնացում․ նորարարությունն ու տեխնոլոգիաները գենդերային հավասարության համար»



Աշխարհում ՝

2023 թվականին Կանանց միջազգային օրն ու ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) 67-րդ նստաշրջանն անցան «Թվայնացում․ նորարարությունն ու տեխնոլոգիաները գենդերային հավասարության համար» կարգախոսի ներքո։


կարդալ ավելին
քարոզարշավ

Հայաստանում`

«Նորարարությունն ու տեխնոլոգիաները՝ կանանց առաջնորդության գրավական» քարոզարշավն անցկացվել է «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում 2023 թվականի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը՝ նպատակ ուներ ընդգծելու թվային տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը կանանց առաջընթացն ապահովելու գործում։


Քարոզարշավի ընթացքում ներկայացվել են հասարակական և քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող կանանց տեսակետները առաջնորդության կայացման, կանանց իրավունքների պաշտպանության մասին՝ թվային տեխնոլոգիաների հետ ի հայտ եկած նոր հնարավորությունների, ինչպես նաև նոր մարտահրավերների համատեքստում։

Քարոզարշավի նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ

Կանանց ձայնը

«

Աշխարհի կայուն զարգացման համար պարտադիր պայման է, որ նորարարությունների ու մեծ հնարավորությունների դարաշրջանում կանանց մասնակցությունը լինի համաչափ ներառական թե՛ տեխնոլոգիական կրթություն ստանալու, թե՛ տեխնոլոգիական տնտեսության մեջ ունեցած ներդրման և թե՛ տեխնոլոգիաների վերաբերյալ որոշումների կայացման ասպարեզներում։ Կանայք կարող են և պետք է լիարժեք մասնակիցը դառնան տեխնոլոգիաների կիրառմամբ ու միջոցով աշխարհի վերափոխման գործընթացներին։


Անահիտ Պարզյան
«Նորք» տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի տնօրեն

»

Տեղեկատվական տեխնոլոգիաները քաղաքական գործչի երկրորդ կեսն են դարձել։ Առանց դրանց դու գոյություն չունես։ Թիվ մեկ խնդիրը գաղափարներդ և ասելիքդ հանրությանը հասանելի դարձնելն է, և այդ հարցում, բնականաբար, թվային գործիքները շատ են օգնում։ Իհարկե, տեխնոլոգիաների կիրառումն իր բացասական կողմերն էլ ունի, բայց կարևորը գոյություն ունեցող հնարավորությունից խելամտորեն օգտվելն է։


Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր

«

Անկախ այն հանգամանքից՝ քաղաքական գործիչ ես, թե որևէ այլ մասնագիտության տեր անձնավորություն, տեխնոլոգիական առումով ժամանակին համընթաց քայլելը կենսական անհրաժեշտություն է։ Ինովացիաները և տեխնոլոգիաները մի շատ կարևոր հարցում են օգնում ինձ՝ խնայել ժամանակը և արդյունավետ օգտագործել այն։


Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

»

Թվային տեխնոլոգիաները միայն օգնում են կանանց ճանաչման հարցում, երևի թե ինձ ավելի շատ համացանցի միջոցով են ճանաչել: Երբ ընտրվեցի ավագանու անդամ, սկսեցի ֆեյսբուքյան հարթակում ներկայացնել մեր համայնքի հետ կապված լուրերը, խնդիրները: Իմ շուրջը շատ համակիրներ հավաքվեցին, հիմա չկա որևէ մարզ, որտեղ ես համախոհ կին գործընկեր չունենամ: Համացանցն է օգնել, որ կանայք համախմբվեն, միավորվեն:


Ժաննա Սարգսյան
Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի ավագանու անդամ

«
Made on
Tilda