Skip to main content
Լուրեր

Ամանօրյա նվերներ հասարակական- քաղաղաքական, մշակութային կյանքում մեծ ներդրում ունեցած հայ կանանց պատկերներով

Ազգային Ժողովի և քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին նվիրեցինք տոնածառի խաղալիքներ, հասարակական-քաղաղաքական, մշակութային կյանքում մեծ ներդրում ունեցած հայ կանանց պատկերներով:
Այս կանայք ոգեշնչման լավագույն օրինակն են մեզ համար!
Աշխատանքները ստեղծված են «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում՝ Մուղդուսան արվեստի կենտրոնի կին գեղանկարիչների կողմից՝ ոգեշնչված «Հայ համարձակ կանայք» ծրագրից:

❗️Մարո Նազարբեկ (1864-1941 թթ.), Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության համահիմնադիր
❗️Մարիամ Խատիսյան (1845-1914 թթ.), Գրող, հրապարակախոս, արձակագիր, Կովկասում կանանց կրթության իրավունքների պաշտպան
❗️Սրբուհի Տյուսաբ (1840-1901 թթ.), Հայ առաջին կին վիպասան, արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ
❗️Շուշանիկ Կուրղինյան (1876-1927 թթ.), Ֆեմինիստական և սոցիալիստական գրականության առաջամարտիկներից, հասարակաքաղաքական գործիչ
❗️Զապել Եսայան (1878-1943 թթ., Արևմտահայ մտավորական, հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ
❗️Լուիզա Գրիգորյան- Ասլանյան ԼԱՍ (1902-1945 թթ.), Ֆրանսիական դիմադրության ականավոր գործիչ, գրող։ Կռվել է ֆրանսիական դիմադրության շարքերում և զոհվել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում
❗️Սիրան Սեզա (1903-1973 թթ.), «Երիտասարդ Հայուհին» հանդեսի հիմնադիր-խմբագիր: Հանդեսը տպագրվել է Բեյրութում մոտ 20 տարի
❗️Ալենուշ Տերյան (1920-2011 թթ.), Իրանի առաջին կին ֆիզիկոս պրոֆեսորը, Իրանի ժամանակակից աստղագիտության հիմնադիր
❗️Կատարինե Զալյան-Մանուկյան, Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) կին պատգամավոր
❗️Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան (1886- 1940 թթ.), Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) կին պատգամավոր
❗️Վարվառա (Վարյա) Սահակյան (1903-1973 թթ.), Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) կին պատգամավոր
❗️Դիանա Աբգար (1859-1937թթ.), Աշխարհում առաջին կին դիվանագետ, հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ (1937-07-08)
❗️Մարիամ Թումանյան (1870-1947թթ.), Հասարակական գործիչ, բարերար, Կովկասի հայոց բարեգործական ընկերության Խուդադյան