Skip to main content
Լուրեր

Ատելության խոսքի դրսևորումները հեռուստաեթերում և օնլայն մեդիայում. որքանով է գենդերազգայուն հայաստանյան մեդիան

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի հերթական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը ներկայացրեց «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում կատարված «Ատելության խոսքի դրսևորումները հեռուստաեթերում և օնլայն մեդիայում. որքանով է գենդերազգայուն հայաստանյան մեդիան». մեդիա մոնիթորինգի նախնական արդյունքները:

Հետազոտության ընթացքում մոնիթորինգի էին ենթարկվել երեքական հեռուտաալիք և օնլայն մեդիա: Հետազոտության նախնական արդյունքները ցույց են տվել, որ գենդերային թեմատիկայով նյութերը ընդհանուր լրահոսի ընդամենը 5%-ն են կազմում, ընդ որում  գենդերային զգայուն նյութերի թիվը շատ ավելի քիչ է հեռուստաեթերում, քան օնլայն մեդիայում։ Հեռուստաեթերի դիտարկման արդյունքներով հատկապես առանձնանում են հեռուստասերիալները, որտեղ ոչ միայն  իսպառ բացակայում է գենդերային զգայուն մոտեցումը և վերարտադրվում են կանանց նսեմացնող կարծրատիպերը, այլ  աղավաղված արժեհամակարգով են  ներկայացվում ընտանիքի մոդելը, ընտանեկան հարաբերությունները, կնոջ կերպարը: Բացի այդ հետազոտության հեղինակները վտանգ են տեսնում սերիալներում վիրավորանքի/հայհոյանքի հաճախակի օգտագործման մեջ՝ մատնանշելով, ու դա հանգեցնում է  քրեական աշխարհի էլեմենտներով համեմված, աղավաղված  շփման մշակույթի ձևավորմանը:

ԱԺ պատգամավորների, Արդարադատության նախարարության և քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում հավաքագրեցինք առաջարկներ, միտված մեդիա հարթակներում ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարին: Պայմանավորվեցինք այս թեմայով կրկին հանդիպել 2020թ.-ի հունվարին, ավելի հանգամանալի քննարկելու ներկայացված առաջարկները և օրենսդրական կարգավորման հնարավորությունները: Հանդիպումը կազմակերպվել էր Նոր Հայաստաան՝ ժամանակակից խորհրդարան ծրագրի շրջանակներում:

——————–
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի թագավորության կառավարության օժանդակությամբ: