Skip to main content
Լուրեր

 «Կանայք ՏԻՄ-երում, որպես համայնքների զարգացման գրավական»

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ ՕքսԵՋեն հիմնադրամը, իր գործընկերներ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, հունիսի 7-ին Վանաձորի քաղաքապետարանում կազմակերպել էր «Կանայք ՏԻՄ-երում, որպես համայնքների զարգացման գրավական» խորագրով հանդիպում-քննարկում:

Հանդիպման նպատակն էր տեղական ինքակառավարման մարմիններում ներկայացված կին համայնքի ղեկավարների, ավագանու գործող և առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների, կանանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների հետ քննարկել ՏԻՄ-երում կանանց քաղաքական մասնակցության հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայացնել այն լավագույն փորձը, որ բերել են կանայք համայնքային խնդիրների լուծման համար: 

Քննարկումը կազմակերպվել է «Կինը քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  հետ համագործակցաբար: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից:

[smartslider3 slider=8]