Skip to main content
Լուրեր

Ուրախ տնակ երիտասարդական ակումբը հյուրընկալել էր համայնքի երիտասարդներին

Այսօր Ուրախ տնակ երիտասարդական ակումբը հյուրընկալել էր համայնքի երիտասարդներին՝ ներկայացնելու երիտասարական բազմապիսի նախաձեռնություններ, ծրագեր՝ ուղղված համայնքի զարգացմանը և երիտասարդների ներգրավվաման ու կարողությունների զարգացմանը.
?մաքուր համայնք
?ուսուցողական դասընթացներ
? համայնքային խնդիրների շուրջ քննարկումների կազմակերպում…
Ծրագրերի ներկայացմանը մասնակցում էին Արթիկի համայքնապետարանի պատասխանատուները՝ համայքնապետի գլխավորությամբ, ինչպես նաև ակտիվ երիտասարդներ ու պատանիներ:
«Ուրախ տնակ» նախագիծը մեկն է համայնքային զարգացման այն 11 նախագծերից, որոնք իրականացան «#ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: Ուրախ ենք, որ այսօր՝ նախագծի ավարտից հետո էլ այն իրոք ծառայում է իր նպատակին՝ դառնալով հարթակ երիտասարդական նախաձեռնությունների ու քննարկումների համար:
#UP4Change #EU4Youth.


«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ․) շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար: