Skip to main content
Լուրեր

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա | Մասնակցության հրավեր

Տևողությունը՝ 3 ամիս

Մեկնարկի ամսաթիվը` հունվարի 15, 2024թ․

Մասնակիցների թիվը՝ 25

Անցկացման վայրը՝ Հայաստան

 

Ծրագրի նկարագիր

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան ստեղծվել է  ՕքսԵՋեն հիմնադրամի և Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան կողմից։

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան միտված է տարբեր հասարակական և քաղաքական փորձառություն ունեցող անհատներին ապահով տարածք տրամադրելուն, վերջիններիս երկխոսության և տարբեր խնդիրների մասին ունեցած ընդհանուր գաղափարների փոխանակման խթանմանը։

Ծրագրի նպատակն է՝ ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված  անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։

Խնդիրները

  • Նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության ձևավորմանը, ձևավորել վստահություն և համագործակցություն՝ Հայաստանի տարբեր փորձառությամբ և քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների միջև՝ ուսուցանելու և ուղղորդելու, բանավեճերի, քաղաքակական և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։
  • Մասնակիցներին ուսումնական հագեցած ծրագրով փոխանցել ժողովրդավարության, քաղաքական համակարգերի, առաջնորդության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ՝ իրենց համայնքներում և ազգային մակարդակում արդյունավետ առաջնորդներ և ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագովներ դառնալու համար։
  • Ձևավորել տարբեր փորձառությամբ և քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների ուժեղ ցանց՝ հիմնված վստահության և համագործակցության վրա՝ Հայաստանում երիտասարդների քաղաքական մասնակցության և առաջնորդության կայունության համար:

Ի՞նչ է ակնկալվում մասնակիցներից

  • Մասնակցություն ծրագրի՝ երկօրյա թվով 6 դասընթացներին, որոնք կանցկացվեն 3 ամիսների ընթացքում՝ շաբաթ և կիրակի օրերին (երկու շաբաթը մեկ պարբերականությամբ): Ծրագիրը կազմված է ժողովրդավարության, քաղաքական համակարգերի և քաղաքականություն մշակելու թեմաները խորությամբ ուսումնասիրող դասընթացների մի քանի շրջափուլից։
  • Ներգրավվածություն առնվազն երեք ոչ ֆորմալ բանավեճերին, որոնց կմասնակցեն քաղաքական գործիչներ և քաղաքականություն մշակողներ։ Սա հնարավորություն կտա մասնակիցներին գործնականում կիրառելու դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները:
  • Առաջնորդության հատկանիշներ ցուցաբերած լավագույն ուսանողների մասնակցություն տարածաշրջանային փորձի փոխանակման՝ Վրաստանի ուսանողների հետ։
  • Անդամակցություն շրջանավարտների ցանցին՝ շարունակելու մասնակիցների հետագա ներգրավումը և պահպանելու քաղաքական մասնակցության՝ նրանց հետաքրքրվածությունն ու հանձնառությունը։
  • Ակտիվ ներգրավվածություն «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» հարթակի գործունեությանը, որտեղ ցանցի անդամները տեղեկատվություն ստանալու և փոխանցելու հնարավորություն կունենան։

Ովքե՞ր կարող են դիմել

Տարբեր հասարակական և քաղաքական փորձառություն ունեցող 20-35 տարիքային խմբի անհատներ (բացառության կարգով 35-40 տարեկան տարիքային խմբից կներգրավվի առավելագույնը երկու մասնակից), ովքեր պատկանում են ստորև նշված խմբերից որևէ մեկին․

  • քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ,
  • քաղաքական կուսակցությունների անդամներ,
  • քաղաքական ձգտումներ ունեցող անհատներ:

Ի՞նչ են ստանում ծրագրի մասնակիցները

  • Ժողովրդավարության, քաղաքական համակարգերի, առաջնորդության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ՝ իրենց համայնքներում և ազգային մակարդակում արդյունավետ առաջնորդներ և ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագովներ դառնալու համար,
  • Քննադատական մտածելակերպ, բանավիճելու և համագործակցելու հմտություններ:
  • Տարբեր փորձառությամբ և քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների ուժեղ ցանցին միանալու հնարավորություն՝ հիմնված վստահության և համագործակցության վրա՝ Հայաստանում երիտասարդների քաղաքական մասնակցության և առաջնորդության կայունության համար:
  • Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի ավարտական վկայական և հնարավորություն շրջանավարտների համար նախատեսված այլ ծրագրերին մասնակցելու:

Ինչպե ՞ս դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 15-ը՝ օրվա ավարտը։

Ընտրության չափանիշներ.

  • Մասնակիցների թիվը՝ 25
  • Գենդերային հավասարակշռություն. առաջնահերթությունը գենդերային հավասարակշռություն ապահովելն է (որևէ սեռից առնվազն 40%)։
  • Ներառականություն. ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող երիտասարդների, էթնիկ փոքրամասնությունների և այլ սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների մասնակցությունը՝ ապահովելու բազմազանություն և ներառականություն:
  • Տարիքային շեմ` 20-35 տարեկան, (առավելագույնը երկու մասնակից՝ 35-40 տարիքային խմբից):
  • Աշխարհագրական ներկայացվածություն. մասնակիցները կընտրվեն Հայաստանի տարբեր մարզերից: Հավասարակշռված ներկայացուցչություն ունենալու համար խրախուսվում է մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը:
  • Քաղաքական պատկանելություն. կընտրվեն տարբեր քաղաքական պատկանելությամբ մասնակիցներ՝ նպաստելու բազմազան և ներառական միջավայր ստեղծելուն: Մասնավորապես․

– 30%-ը քաղաքացիական հասարակության կազմակերպություններից

– 30%-ը քաղաքական կուսակցություններից.

-40%-ը քաղաքականությամբ հետաքրքրվող անհատներ, ինչպիսիք են անհատ ակտիվիստները և երիտասարդական կոալիցիաների ու խմբերի անդամները։

Ընտրված մասնակիցները պետք է պարտավորվեն մասնակցել հանգստյան օրերին նախատեսվող բոլոր դասընթացներին և միջոցառումներին ծրագրի 3 ամիսների ընթացքում: Այս պարտավորությունն ապահովում է ուսուցման լիարժեք արդյունավետությունը և նպաստում մասնակիցների պատասխանատվության և նվիրվածության բարձրացմանը:

Հայտերի գնահատում․ 

Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մինչև 2023 թվականի դեկտեմբերի 20-ը երկու փուլով՝

  • Առաջին փուլ։ Դիմում-հայտերի գնահատման հիման վրա կընտրվեն այն դիմումատուները, որոնք կհրավիրվեն հարցազրույցի։
  • Երկրորդ փուլ։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի հարցազրույց՝ դիմումատուի փորձառությունը, շարժառիթը, ակնկնալիքներն ու կարիքները և ակադեմիայի կրթական ծրագրին համապատասխանությունը հասկանալու նպատակով։

Կդիտարկվեն միայն ընտրության չափանիշներին համապատասխանող դիմորդների դիմումները: Ուշ ուղարկված դիմումները չեն դիտարկվի։

Ընտրության երկու փուլերը հաջողությամբ անցած մասնակիցները կտեղեկացվեն ընտրության արդյունքների մասին էլեկտրոնային փոստով և կհրավիրվեն դառնալու Ակադեմիայի առաջին շրջափուլի մասնակիցներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ՕքսԵՋեն հիմնադրամի երիտասարդական համակարգող Անի Սարդարյանի հետ՝ զանգահարելով +37496007805 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-17։30) կամ գրելով [email protected]  էլեկտրոնային հասցեին: