Skip to main content
Լուրեր

Գործընկերություն և համագործակցություն հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն փորձը և քաղված դասերը

ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համակարգվող աշխատանքային իրավունքների «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» բաց հարթակը մեկնարկեց աշխատաժողովների շարք ներկայացնելու աշխատանքային և սոցիալական իրավունքների  պաշտպանության Արևելան Եվրոպայի երկրների լավագույն փորձն ու քաղված դասերը:

Նախաձեռնությունն իրականացվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրերի շրջանակներում:

Առաջին հանդիպումն իրականացրեցինք Հունգարիայի մեր գործընկերների հետ, որի ժամանակ ներկայացրեցինք աշխատանքային իրավունքների պաշտպանության Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն փորձը և քաղված դասերը, Հունգարիայի փորձի օրինակով, մոդելներ, որոնք հնարավոր է կիրառել նաև  Հայաստանի համար:  Հանդիպման ընթացքում կներկայացվեցին արհմիությունների, ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի եռակողմ սոցիալական գործընկերության տարբեր համագործակցային  մոդելներ: Գործընկերները ներկայացրեցին նաև  շահերի պաշտպանության և քարոզարշավների իրականացման լավագույն օրինակներ, որոնք ապահովել են շահագրգիռ կողմերի փոխշահավետ համագործակցություն, գենդերային զգայուն մոտեցումներ, ինչպես նաև մասնակից են դարձրել երիտասարդներին այս գործընթացներում:

ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համակարգվող աշխատանքային իրավունքների «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» բաց հարթակը մենկանարկեց «Գործընկերություն և համագործակցություն հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» խորագրով հանդիպումների շարքը, որի նպատակն է ներկայացնել Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն փորձը և քաղված դասերը եռակողմ համագործակցության, սոցիալական գործընկերության և բաց կառավարման ոլորտներում:

«Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: