Skip to main content
Լուրեր

Մեկնարկում է «Ես կին եմ» միջոցառումների շարքը

ՕքսԵՋեն հիմնադրամը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն իրականացնում են «ԵՍ ԿԻՆ ԵՄ» խորագրով միջոցառումների շարքը ՀՀ մարզերում՝ նպաստելու կանանց իրավազորմանը, Հայաստանում խտրական սոցիալական նորմերի և վնասակար գործելակերպերի հաղթահարմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը։

Միջոցառման ընթացքում կցուցադրվի թատերական ներկայացում, որը երեք կանանց մենախոսություն է: Տարբեր բնավորություններով, սոցիալական տարբեր հենք ունեցող այդ կանայք ընտանեկան բռնության զոհեր են, որոնք կանգած են դատարանի առջև և մեղադրվում են՝ որպես հանցագործներ։

Ներկայացմանը կհաջորդի թեմայի շուրջ քննարկում-զրույց, որի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն կունենա Հայաստանում ամենաքողարկված հանցագործություններից մեկի՝ ընտանեկան բռնության և դրա կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին իր մտորումները կիսել դերասանների, ռեժիսորի և հոգեբանի հետ:

Բեմադրությունը ներկայացնում է «Թատրոն 8» թատերախումբը։

Ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան։

Դերերում՝ Մարիանա Եղիազարյան, Ժաննա Հովակիմյան, Անի Գևորգյան (Ելենա Կասիմյան)։

Միջոցառումների ժամանակացույց

  • Ապրիլի 30 ապրիլ, 2022 թ․, ժամը 18:00 – Սյունիքի մարզ, ք․ Գորիս (Գորիսի պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճ)
  • Մայիսի 10, 2022 թ․, ժամը 16:00 – Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ (Գեղարքունիքի մարզային գրադարան)
  • Մայիսի 19, 2022 թ․, ժամը 18:00 – Շիրակի մարզ, ք․ Գյումրի (Գյումրու պետական դրամատիկական թատրոն)
  • Մայիսի 29, 2022 թ․, ժամը 16:00 – Վայոց Ձորի մարզ, ք․ Վայք («Լունա» սրճարան)
  • Հունիսի 4, 2022 թ․, ժամը 16:00 – Լոռու մարզ, ք․ Վանաձոր (Վանաձորի Տիկնիկային թատրոն)

Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից։