Skip to main content
Լուրեր

«Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի հանդիպում-քննարկումը Արմավիրի մաիզում

Արմավիրի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ #ՕքսԵՋեն հիմնադրամը, «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցաբար, նախաձեռնել էր «Կանայք ՏԻՄ-երում, որպես համայնքների զարգացման գրավական» խորագրով հանդիպում-քննարկում:

Հանդիպման ժամանակ Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված կին ավագանու անդամների և առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների, կանանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների հետ քննարկեցինք ՏԻՄ-երում կանանց քաղաքական մասնակցության հիմնախնդիրները, ինչպես նաև ավագանու ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց օրինակները, լավագույն փորձը՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: