Skip to main content
Լուրեր

Կանանց մասնագիտական զարգացման ցանցի անդամները գործարկեցին ցանցի ֆեյսբուքյան էջը

Հոկտեմբերի 28-29-ը «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կանանց մասնագիտական զարգացման ցանցի հերթական հանդիպումը։ Այս հանդիպմանը ցանցին էին միացել նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները։

Հագեցած երկու օրերի ընթացքում մասնակիցները բարելավեցին գրելու հմտությունները, սովորեցին կազմել հաղորդակցության պլան, կառուցել տեքստը՝ ըստ հարթակների և թիրախային լսարանների։

Հանդիպմանը մեզ էր միացել նաև մեր գործընկեր Անի Կոջոյանը, որը ներկայացրեց, թե ինչ խոչընդոտների ու խնդիրների են հանդիպում կանայք աշխատաշուկայում և ինչ հնարավոր լուծումներ կան։

Ի դեպ՝ ցանցը հանդես է գալիս ԱԻԴԱ (Աշխատանքային իրավուքների դեսպանների ակումբ) նախաձեռնությամբ, որն արդեն իր էջն ունի Ֆեյսբուքում (@aidaetwork)

Ցանցի անդամներն աշխատեցին նաև ԱԻԴԱ սոցիալական հարթակի առաջխաղացման ռազմավարության վրա և պլանավորեցին առաջիկա հրապարակումները։

Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ

ԱԻԴԱ-ն հարթակ է՝ ուղղված կանանց համար աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ տեղեկությունների հասանելիությունը ապահովելուն և կանանց համապատասխան հմտությունները զարգացնելուն։ 

Ցանցի անդամները հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր դասընթացների՝ գիտելիք ստանալու հետևյալ ոլորտների վերաբերյալ․ 

  • աշխատանքային իրավունքներ,
  • աշխատանքի որոնման և աշխատանքի դիմելու հմտություններ, 
  • առաջնորդություն, 
  • մասնագիտական զարգացում

Դասընթացը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում։