Skip to main content
Լուրեր

Կոչ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին և Կառավարությանը

Մենք`
հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման Ազգային ժողով-ՔՀԿ հարթակին անդամակցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններս դիմում ենք Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին և Կառավարությանը:

Հիմք ընդունելով,
որ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պահանջը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգից և դրա շրջանակներում ընդունված օրենքներից ու ծրագրերից, ինչպես նաև մաս է կազմում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների,

Ի նկատի ունենալով,
որ երկրի կառավարման ոլորտում արհեստավարժ ընտրանու ձևավորումը պետք է իրականացվի մրցակցային ու թափանցիկ գործընթացի արդյունքում և ապահովի հասարակության մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը,

Փաստելով,
որ կանայք կազմում են ՀՀ բնակչության 52%-ը, բարձրագույն կրթություն ունեցողների 54%-ը, ինչպես նաև ընտրողների 53%-ը, սակայն կանանց ներուժն անտեսվում է պետության օրենսդիր և գործադիր իշխանության որոշումների կայացման մակարդակներում, մասնավորապես 2021 թվականի ապրիլի դրությամբ.
• ՀՀ Ազգային ժողովի խորհրդի կազմում 17 անդամներից միայն երկուսն էին կին,
• ՀՀ կառավարության կազմում ընդգրկված 12 նախարարներից միայն մեկն էր կին,
• ՀՀ մարզպետների թվում կանայք չկային:

Հաշվի առնելով,
որ կանանց ոչ բավարար ներկայացվածությունն որոշումների կայացման մակարդակում՝ արդարության և ժողովրդավարության սկզբունքների խախտում է հանդիսանում՝

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

Ձևավորել 8-րդ գումարման Ազգային ժողովի Խորհուրդը և նոր Կառավարությունը՝ կանանց և տղամարդկանց հավասար ընդգրկվածությամբ՝ ապահովելով արհեստավարժության և ոլորտային մասնագիտացման չափանիշները:

Կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացներում կարևոր է, քանի որ՝

• Հանդիսանում է երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման,
• Բարձրացնում է քաղաքական որոշումների լեգիտիմությունն ու կառավարման արդյունավերությունը,
• Նպաստում է որոշումների կայացման առավել ժողովրդավար մշակույթի ձևավորմանը,
• Հիմքեր է ստեղծում սոցիալապես ավելի արդար հասարակության համար,
• Հանգեցնում է պետական քաղաքականության հումանիզացմանը, դարձնում է քաղաքական օրակարգն ավելի մարդակենտրոն և զգայուն հասարակության բոլոր անդամների կարիքների նկատմամբ,
• Նպաստում է կադրային քաղաքականության կատարելագործմանը, կառավարման ոլորտում գիտելիքահենք չափանիշների, հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքների ներդրմանը, կոռուպցիայի նվազեցմանը,
• Հանդիսանում է նորարարության և փոփոխությունների գրավական:

ԱՊԱՀՈՎԵ՛ՆՔ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Կոչին են միացել հետևյալ հասարակական կազմակերպությունները

ՕքսԵՋեն» հիմնադրամ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիա

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Կանանց տեղեկատվական-վելուծական ցանց» ՀԿ

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«ԱՆԳԵԼ» ՀԿ