2015 թվականի դեկտեմբերին մեկնարկեց «Հավասար» քարոզարշավը, որը ակտիվ գործում է մինչ այսօր:
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր տարբեր տարիների, տարբեր պաշտոններում, տարբեր կարգավիճակներում, տարբեր առաքելություններով կանգնեցին «Հավասար»-ի կողքին, հավատացին ու պայքարեցին ուս ուսի հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մեր երկրում։
«Հավասար»-ի ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» մրցանակին արժանացան ԱԺ պատգամավորներ՝ Լենա Նազարյանը, Գայանե Աբրահամյանը, Շաքե Իսայանը, Աննա Կոստանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Անի Սամսոնյանը, Հերիքնազ Տիգրանյանը, ինչպես նաև «Հավասար»-ի՝ գործընկերներ՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ն, Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը, ինչպես նաև Շվեդիայի դեսպանատունը, ում աջակցությամբ իրականացվում է «Հավասար» քարոզարշավը: