Եթե դու՝
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջին մասնագիտական կրթական հաստատության ուսանող ես կամ շրջանավարտ (մինչև 25 տարեկան, իգական սեռ),
- կարծում ես, որ միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև առկա են բացեր,
- ունես այդ բացերը լրացնելուն և աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունը խթանելուն ուղղված հետաքրքիր գաղափարներներ և հավատում ես, որ քո գաղափարով կկարողանաս արդյունավետ ներդրում ունենալ ոլորտի բարեփոխման գործում,
- ունես գաղափարակիցներ, որոնց հետ կարող ես թիմ կազմել,
- ունես ցանկություն ու ձգտում՝ ներկայացնելու քո գաղափարը, զարգացնելու այն ոլորտի առաջատար մասնագետների հետ և իրականացնելու՝ ընտրվելու դեպքում,
ապա՝
ՕքսԵՋեն հիմնադրամը Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում սիրով հրավիրում է մասնակցելու «Նորարար լուծումներ աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանման համար» գաղափարների հեքեթոնին։
Հեքեթոնի նպատակն է վեր հանել աշխատաշուկայի պահանջները և միջին մասնագիտական կրթության ոլորտւմ առկա բացերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերային հավասարությանը և աշխատաշուկայում կանանց մասնակցությանը խոչընդոտող գործոններին: Խրախուսվում են տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումներն ու գաղափարները՝ ուղղված այնպիսի հմտությունների զարգացմանը, ինչպիսիք են առաջնորդությունը, թիմային աշխատանքը, հաղորդակցման հմտությունները:
Հեքեթոնն անցկացվելու է հետևյալ փուլերով.
- հայտերի ընդունում,
- երեք լավագույն գաղափարների ընտրություն,
- երկօրյա աշխատաժողով ընտրված թիմերի հետ՝ փորձագետների, գործատուների և կրթության ոլորտի մասնագետների հետ հարցերն ու լուծումները քննարկելու և նախապես ընտրված գաղափարների հետագա մշակման նպատակով,
- նախագծերի ներկայացում ժյուրիին, լավագույն նախագծի ընտրություն,
- ընտրված նախագծի ֆինանսավորում և իրականացում։
Ծրագրի նախընտրական փուլը հաղթահարած երեք թիմերը հնարավորություն կունենան հանդիպելու ոլորտում առաջատար մասնագետների հետ, որոնք որպես մենթորներ կառաջնորդեն թիմերի ներկայացրած գաղափարների զարգացումը։
Մրցանակային ֆոնդը՝ 400,000 ՀՀ դրամ
Ծրագրի տևողությունը՝ 3-6 ամիս
Ծրագրին մասնակցության համար խնդրում ենք լրացնել ԿԻՑ ՀԱՅՏԸ մինչ ս․թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ։
Մրցույթի մասնակիցների նախնական ընտրությունը կկատարվի լրացված հայտերի հիման վրա։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Մերի Մուրադյանին (էլ փոստ՝ [email protected], հեռ․՝ +374 99519752):
Նախաձեռնությունն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում։