«Կանայք քաղաքականության մեջ 2.0» ծրագրի (WIP 2.0) հիմնական ռազմավարությունը կանանց հզորացումն ու մասնակցությունն է որոշումների կայացմանը՝ որպես առավել ներառական հասարակության բանալի:
Տեղական փոփոխություններ կատարող կին առաջնորդների կրիտիկական զանգվածը պահպանելու և ընդլայնելու համար ծրագիրը կմոբիլիզացնի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տեղական մակարդակում՝ աջակցելու քաղաքականության և գործելակարգերի փոփոխությանը՝ հնարավորություն տալու կանանց զորեղացման և որոշումների կայացմանը մասնակցության։
Մասնակցային մոտեցման միջոցով ծրագիրը ծրագիրը ձգտելու է․
- ներգրավել քաղաքացիական հասարակության դերակատարաների գիտելիքն ու փորձառությունը՝ խթանելու համայնքային մակարդակում գենդերային խտրականությանը նպաստող վնասակար գործելակերպերի հաղթահարմանն ուղղված տեղական լուծումները` գենդերային հավասարության և կանանց զորացման ուղղությամբ տեղական նախաձեռնությունների և քարոզարշավների միջոցով․
- ձևավորել քաղաքացիական հասարակության համախմբված շարժում ստեղծում՝ անդրադառնալու ինստիտուցիոնալ մարտահրավերներին և խորապես արմատացած խոչընդոտներին՝ ավելի ներառական և հավասար հասարակության համար․
- զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները գենդերային հավասարության հետ կապված աշխատանքների վերաբերյալ․
- ընդլայնել կին առաջնորդների ցանցը որպես տեղական մակարդակում փոփոխություն կատարողներ:
Ծրագրի թիրախը հասարակության առավել խոցելի և անապահով խմբերն են` ՔՀԿ-ների անմիջական ներգրավման միջոցով, և այն ձգտելու է ապահովել նրանց մասնակցությունը մարզային երկխոսության միջոցառումներին։
Գործողությունները ուղղված կլինեն քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարներին՝ գրանցված ՔՀԿ-ներին, ակտիվ խմբերին, տեղական նախաձեռնություններին:
Ստորև նկարագրված գործողությունները կնպաստեն ծրագրի հետևյալ հիմնական նպատակին. ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը օրակարգի ձևավորման գործում, որը կնպաստի որոշումների կայացմանը և Հայաստանում գենդերային հավասարության, կանանց իրավունքների և կանանց զորեղացման վերաբերյալ կառավարման գործընթացների մոնիտորինգին:
Գործողություն 1. Երկխոսության միջոցառումներ տեղահեն գիտելիքներ և քաղաքականության լուծումներ կուտակելու նպատակով:
Կկազմակերպվեն մինչև 15 քաղաքական երկխոսության միջոցառումներ բոլոր մարզերը ներկայացնող կանանց կազմակերպությունների, ակտիվիստների, կանանց խոցելի խմբերի ներկայացուցիչների, ինչպես նաև ազգային և տեղական մակարդակներում որոշումներ կայացնողների մասնակցությամբ՝ բացահայտելու տեղական մարտահրավերները և քննարկելու տեղական լուծումները։
Գործողություն 2. Քարոզչական հանդիպումներ՝ քննարկելու երկրում կանանց զորացմանը միտված բարեփոխումներին աջակցող քաղաքականության առաջարկներ:
Երկխոսության միջոցառումների արդյունքում կմշակվեն առաջարկներ քաղաքականության համառոտագրերի ու վերլուծական փաստաթղթերի տեսքով՝ ընդգծելու ակտուալ քաղաքականությունը և/կամ փորձը ու գնահատելու գենդերային հավասարության ոլորտի ընթացող բարեփոխումների ազդեցությունը կանանց վրա տեղական մակարդակում:
Մշակվելիք քաղաքականության համառոտագրերը կանդրադառնան հետևյալ թեմաներին․
- Պետական քաղաքականության դերը զանգվածային լրատվամիջոցներում կանանց ոչ կարծրատիպային կերպարի ձևավորման հարցում․
- Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության բարելավում:
Գործողություն 3. Կանանց կողմից առաջնորդվող համայնքահեն քարոզչական նախաձեռնություններ:
ՕքսԵՋենը կմոբիլիզացնի տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ակտիվիստներին՝ առաջնորդելու տեղական փոքրածավալ քարոզարշավներ՝ ուղղված երկխոսության միջոցառումների ընթացքում նույնականացված բարեփոխումների իրականացմանը:
Գործողություն 4. Երկրում կանանց զորացմանը խոչընդոտող գործելակերպին ու ընկալումներին անդրադառցող հանրային իրազեկման նախաձեռնություններ:
Կմշակվեն ու լայնորեն կտարածվեն տեղեկատվական արշավների վերաբերյալ ինտերակտիվ և վերլուծական տեսահոլովակներ, սոցիալական գովազդներ՝ ի ցույց դնելու, թե ինչ ազդեցություն ունեն ՔՀԿ-ի մշտադիտարկամամբ իրականացվող կանանց և գենդերային հավասարության ոլորտի քաղաքականությունները:
- Բոլոր բացահայտումներն ու առաջարկները կզետեղվեն ամփոփաթերթերում և կներկայացվեն համապատասխան շահագրգիռ կողմերին ու պետական որոշումներ կայացնողներին:
- Ծրագրային թիմը կմշտադիտարկի ներկայացված/ընդունված առաջարկների վերաբերյալ առաջխաղացումները և մարդկանց մասին պատմություների ձևով փաստեր կհավաքի ներկայացված ու ընդունված քաղաքականության առաջարկերի արդյունքում ստեղծված դրական իրավիճակի վերաբերյալ:
Գործողություն 5. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ-ի ու ՕքսԵՋենի համատեղ գործողություններ:
Բազմաթիվ տեղական ՔՀԿ-ներ, որոնք աշխատում են գենդերային հիմնախնդիրներով տեղական մակարդակում, չունեն որպես ցանց գործելու հնարավորություններ՝ տեղեկանալու քաղաքականության բարեփոխումների, գենդերային խտրականության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումների և քաղաքականություն մշակողների վրա ազդելու շահերի պաշտպանության գործիքների մասին: Ծրագիրը կզարգացնի տեղական ՔՀԿ-ների կարողությունները շահերի պաշտպանության և ցանցային գործիքներ օգտագործելու առումով՝ գենդերային խտրականության դեմ պայքարելու և կանանց, ներառյալ՝ հասարակության խոցելի ու անապահով խմբերի կանանց, զորացման նպատակով։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի (UK GGF) կողմից և իրականացվում ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։