Ղեկավար կազմ
ՕքսԵՋենը հիմնադրվել է Օքսֆամ միջազգային կազմակերպության կողմից:
Մարգարիտա Հակոբյանը հանդիսացել է Օքսֆամ ՄԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավարը (2000-2018թթ.) և ունի ծանրակիռ աշխատանքային փորձ զարգացման տարբեր ոլորտներում:
Նա նաև իր գործուն ներդրումն է ունեցել Հայաստանում մի շարք քաղաքացիական հասարակության միավորումների, դաշինքների ստեղծման և զարգացման գործում, որոնք այսօր հաջողությամբ գործում են: Այդ կառույցներն են՝ Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (CSPN) - բաղկացած 30 տեղական կազմակերպություններից, Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը, որը միավորում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 20 միջազգային և տեղական կազմակերպությունների, Միություն երիտասարդական կազմակերպությունների՝ ՄԵԿ հարթակը, որը միավորում է երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող 15 կառույցների:
2002 թվականից պարոն Մովսեսյանը «Հորիզոն» հիմնադրամի գործադիր տնօրենն է, 2006 թվականից «Նոր Հորիզոն» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Գոռ Մովսեսյանը նաև Գյուղատնտեսական դաշինքի հիմնադիր անդամներից է:
1998-2002թթ. աշխատել է Օքսֆամի Հայաստանյան գրասենյակում, որպես փորձագետ ներգրաված է եղել մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններում՝ այդ թվում նաև ՕքսԵՋենում:
Նա տեղափոխվել է WaterAid Օքսֆամ ՄԲ-ից, որտեղ նա միջազգային ծրագրերի ղեկավարն էր և համակարգում էր ավելի քան 50 երկիր Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում:
Ավելի քան 20 տարի Օլգան զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Օքսֆամ ՄԲ-ում, որպես տարածաշրջանային ղեկավար Մերձավոր Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Հետխորհրդային տարածաշրջանի, Հարավային Աֆրիկայի, և Արևելյան Ասիայի երկրների համար: Նա նաև հանդիսացել է Հարավային Կովկասյում Օքսֆամի տարածաշրջանային ղեկավարը և Օքսֆամ Հայաստանի ղեկավարը:
Նա նաև ավելի քան 4 տարի նախագահել է Օքսֆամ միջազգային կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի կառավարման խումբը:
Օքսֆամին միանալուց առաջ Օլգաան աշխատել է Նորվեգական Կարմիր Խաչում, մի շարք ամերիկյան մասնավոր կամավորական կազմակերպություններում ինչպիսիք են Համաշխարհային վերականգնողական հիմնադրամն ու Հույսի Ծրագիրը: Նա աշխատել է ակադեմիայում որպես ուսուցիչ և թարգմանիչ, Լոնդոնի հիգենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետ համատեղ համահեղինակել է մի շարք գրախոսվող հրապարակումներ առողջապահության և ֆինանսավորման քաղաքականության վերաբերյալ:Օլգան մի շարք կազմակերպությունների հոգաբարձու է հանդիսացել, ինչպիսիք օրինակ վրացական Լազիկա միկրո ֆինանսական բանկի վերահսկիչ փաթեթի հոգաբարձու ավելի քան հինգ տարի: Նա նաև հանդիսացել է Ալբանիայի գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ խորհրդատվական QuaDev կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Տիկին Ղազարյանը հանրային քաղաքականության մագիստրոսական աստիճանը ստացել է Լոնդոնի համալսարանի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում ապա Օքսֆորդի համալսարանի Սաիդի բիզնես դպրոցում հետդոկտորական աստիճան է ստացել ռազմավարության և նորարարության գծով, ավարտել է Օքսֆորդի համալսարանի Սաիդի բիզնես դպրոցի բարձրակարգ կառավարման և առաջնորդության դասընթացը:
Նա ճանաչված մասնագետ և վերապատրաստել է ոլորտի մի շարք հայտնի առաջնորդների:
Մինչ WaterAid-ին միանալը, Նիկոլասը 15 տարի շարունակ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Օքսֆամ ՄԲ-ում՝ ծրագրերի կառավարում, քարոզարշավների ու քաղաքականությունունների համակարգում, ֆոնդհայթայթման բաժին: Պարոն Փիալեքի Օքսֆամում զբաղեցրել է Միջազգային ծրագրերի տնօրենի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով 300 միլիոն ֆունթ սթերլինգ կազմող տարեկան ծրագրեր 35 երկրներում:
Պարոն Փիալեքը Օքսֆորդի համալսարանի Զարգացման ուսումնասիրությունների գծով գիտությունների դոկտոր է և կազմակերպչական, փոփոխությունների կառավարման մասնագետ: