«ՀԱՎԱՍԱՐԸ» միտված է բարձրացնելու կանանց դերը և իրավազորելու նրանց՝ երկրում սոցիալական փոփոխությունների հասնելու համար։ Այն համապատախան աջակցություն է ցուցաբերում կանանց՝ իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային իրավունքներն իրացնելու համար՝ թիրախում ունենալով հատկապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին։
Ընդհանուր նպատակը
Ծրագրի նպատակն է պետական և ոչ պետական կառույցների հետ համագործակցաբար ձեռնարկել նշանակալից գործողություններ, որոնք ուղղված են գենդերային բռնության և խտրականության բոլոր ձևերի կանխարգելմանը՝ Հայաստանում կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների համար հավասարության խթանմանը՝ հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները։
Հիմնական բաղադրիչները
Գործողությունների խումբ 1․ Գենդերային բռնության բացառում
Գործողությունների խումբ 2․ Տնտեսական իրավազորում և սոցիալական իրավունքներ
Գործողությունների խումբ 3․ Առաջնորդություն, մասնակցություն և երկխոսություն
Ակնկալվող արդյունքներ
- Քաղաքացիական հասարակության 35 կազմակերպություն, այդ թվում՝ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններ, իրավազորում են կանանց և աղջիկներին՝ կաողությունների զարգացման, նորարարական ծրագրավորման և քաղաքականության ուղղությամբ աշխատանքներ տանելու միջոցով;
- 725 կին և աղջիկ (10%-ը՝ հաշմանդամություն ունեցող կանայք, 15%-ը՝ երիտասարդ աղջիկներ) պատրաստ են պայքարելու սեռական և գենդերային բռնության դեմ;
- Թիրախային 5 մարզում գենդերային բռնության հետ առնչվող 750 կին և աղջիկ ունեն հասանելիություն անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ թեժ գծի, սոցիալական, խորհրդատվական ծառայությունների, թերապիայի և իրավական օգնության;
- Թիրախային 5 մարզում ընտանեկան բռնությունից տուժած 60 կին և աղջիկ ստանում են անցումային կացության և ապաստանի ծառայություններ;
- Գենդերային բռնության և ընտանեկան բռնության սպառնալիքի տակ գտնվող 225 կնոջ և աղջկա համար կարողությունների զարգացում՝ գործարարության և ձեռներեցության ուղղությամբ;
- 30 փոքր դրամաշնորհ՝ ի աջակցություն նորարարական նախաձեռնություններին՝ կանանց ձեռներեցությունը խթանելու և աշխատաշուկան կանանց հասանելի դարձնելու նպատակով;
- «ՀԱՎԱՍԱՐԸ» ոչ ֆորմալ ցանցի ստեղծում՝ Հայաստանում գենդերային հավասարության ուղղությամբ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միավորումների համար;
- 25 մեդիա ներկայացուցիչ և կին առաջնորդ կարողություններ են ձեռք բերում ատելության խոսքի մշտադիտարկման և հատկորոշման ուղղությամբ՝ կիրառելով սոցիալական մեդիայի մշտադիտարկման վերջին միտումներն ու տեխնիկաները;
- 12 ենթադրամաշնորհ է տրամադրվում ՔՀԿ-ներին` գենդերային հավասարության խաչաձևվող խնդիրների շուրջ
- Սեռական և գենդերային բռնությանը հակազդող և գենդերային հավասարությունը խթանող քաղաքականության, օրենսդրական փոփոխությունների և կարգավորումների մասով առաջարկությունների ներկայացում/ընդունում։
Տևողություն՝ 07.12.2022 – 07.12.2025
Ծրագրի ընդհանուր բյուջե՝ 1,111,111 եվրո
ԵՄ ներդրում: 1,000,000 եվրո
Իրականացման վայր՝ Հայաստան
Իրականացնող գործընկերներ՝ ՕքսԵՋեն հիմնադրամ, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ՝ «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: