Skip to main content
Լուրեր

Հանրային քննարկում Գյումրիում ՀՀ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային իրավունքների հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում ՕքսԵՋեն հիմնադրամի աջակցությամբ այսօր Շիրակի մարզպետարանում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել էր հանրային քննարկում ՀՀ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ
Հանդիպման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև վերհանել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները և հնարավորություն ընձեռել շահագրգիռ կողմերին հանդես գալ առաջարկություններով:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև համապատասխան պետական կառույցների ոլորտային պատասխանատուները:
Հաջորդ հանրային քննարկումը նախատեսվում է անցկացնել Տավուշի մարզպետարանում հոկտեմբերի 28-ին: