2023 թ․ հոկտեմբերի 23-ին Չարենցավանում տեղի ունեցավ «Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական ներառում» թեմայով երկխոսության հանդիպում 2020 և 2023 թթ. Արցախից բռնի տեղահանված կանանց և տղամարդկանց մասնակցությամբ։
Սա ՕքսԵՋեն հիմնադրամի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում հերթական երկխոսության հանդիպումն էր, նախորդը՝ հուլիսին էր Գյումրիում։
Հանդիման նպատակն էր՝
- բացահայտել և գնահատել Արցախից բռնի տեղահանված բնակչության, մասնավորապես կանանց ներառման և սոցիալական համախմբման կարիքներն ու հեռանկարները՝ հաշվի առնելով պատերազմի ազդեցությունը,
- ուսումնասիրել հյուրընկալող համայնքներում ներառման հեռանկարները և մարտահրավերները,
- վերլուծել քաղաքականություններն ու գործելակերպերը, որոնք խոչընդոտում կամ նպաստում են սոցիալական ներառմանը,
- հավաքագրել տեղում ի հայտ եկող մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունները։
Սրա հիման վրա կստեղծվի սոցիալական ներառման և սոցիալական համախմբվածության ռազմավարական ճանապարհային քարտեզ`ազգային և տեղական մակարդակում գործողությունները պլանավորելու և որոշում կայացնողների հետ հաղորդակցելու համար։
ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրը, անդրադարձ կատարեց երկոսության նախորդ հանդիպումներին։ Ապա ներկայացրեց Չարենցավանում հանդիպման նպատակը և հետագա քայլերը։
Հոկտեմբերի 30-ին նույն թեմայով առցանց հանդիպում ունեցանք Հայաստանի տարբեր մարզերի ՏԻՄ-երի, մարզպետարանների եւ համայնքապետարանների ներկայացուցիչների հետ
Երկխոսության հանդիպումների շրջանակում ներկայացված խնդիրներն ու առաջարկները կամփոփվեն քաղաքականության համառոտագրերում ու կներկայացվեն որոշում կայացնողներին։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետները։