Skip to main content
Ընթացիկ ծրագրեր

Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ

«Կանայք քաղաքականության մեջ 2.0» ծրագրի (WIP 2.0) հիմնական ռազմավարությունը կանանց հզորացումն ու մասնակցությունն է որոշումների կայացմանը՝ որպես առավել ներառական հասարակության բանալի:

Տեղական փոփոխություններ կատարող կին առաջնորդների կրիտիկական զանգվածը պահպանելու և ընդլայնելու համար ծրագիրը կմոբիլիզացնի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տեղական մակարդակում՝ աջակցելու քաղաքականության և գործելակարգերի փոփոխությանը՝ հնարավորություն տալու կանանց զորեղացման և որոշումների կայացմանը մասնակցության։

Մասնակցային մոտեցման միջոցով ծրագիրը ծրագիրը ձգտելու է․

  • ներգրավել քաղաքացիական հասարակության դերակատարաների գիտելիքն ու փորձառությունը՝ խթանելու համայնքային մակարդակում գենդերային խտրականությանը նպաստող վնասակար գործելակերպերի հաղթահարմանն ուղղված տեղական լուծումները` գենդերային հավասարության և կանանց զորացման ուղղությամբ տեղական նախաձեռնությունների և քարոզարշավների միջոցով․
  • ձևավորել քաղաքացիական հասարակության համախմբված շարժում ստեղծում՝ անդրադառնալու ինստիտուցիոնալ մարտահրավերներին և խորապես արմատացած խոչընդոտներին՝ ավելի ներառական և հավասար հասարակության համար․
  • զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները գենդերային հավասարության հետ կապված աշխատանքների վերաբերյալ․
  • ընդլայնել կին առաջնորդների ցանցը որպես տեղական մակարդակում փոփոխություն կատարողներ:

Ծրագրի թիրախը հասարակության առավել խոցելի և անապահով խմբերն են` ՔՀԿ-ների անմիջական ներգրավման միջոցով, և այն ձգտելու է ապահովել նրանց մասնակցությունը մարզային երկխոսության միջոցառումներին։

Գործողությունները ուղղված կլինեն քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարներին՝ գրանցված ՔՀԿ-ներին, ակտիվ ​​խմբերին, տեղական նախաձեռնություններին:

Ստորև նկարագրված գործողությունները կնպաստեն ծրագրի հետևյալ հիմնական նպատակին. ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը օրակարգի ձևավորման գործում, որը կնպաստի որոշումների կայացմանը և Հայաստանում գենդերային հավասարության, կանանց իրավունքների և կանանց զորեղացման վերաբերյալ կառավարման գործընթացների մոնիտորինգին:

Գործողություն 1. Երկխոսության միջոցառումներ տեղահեն գիտելիքներ և քաղաքականության լուծումներ կուտակելու նպատակով:

Կկազմակերպվեն մինչև 15 քաղաքական երկխոսության միջոցառումներ բոլոր մարզերը ներկայացնող  կանանց կազմակերպությունների, ակտիվիստների, կանանց խոցելի խմբերի ներկայացուցիչների, ինչպես նաև ազգային և տեղական մակարդակներում որոշումներ կայացնողների մասնակցությամբ՝  բացահայտելու տեղական մարտահրավերները և քննարկելու  տեղական լուծումները։

Գործողություն 2. Քարոզչական հանդիպումներ՝ քննարկելու  երկրում կանանց զորացմանը միտված բարեփոխումներին աջակցող քաղաքականության առաջարկներ:

Երկխոսության միջոցառումների արդյունքում կմշակվեն առաջարկներ քաղաքականության համառոտագրերի ու վերլուծական փաստաթղթերի տեսքով՝ ընդգծելու ակտուալ  քաղաքականությունը և/կամ փորձը ու գնահատելու գենդերային հավասարության ոլորտի ընթացող  բարեփոխումների ազդեցությունը կանանց վրա տեղական մակարդակում:

Մշակվելիք քաղաքականության համառոտագրերը կանդրադառնան հետևյալ թեմաներին․

  • Պետական քաղաքականության դերը զանգվածային լրատվամիջոցներում կանանց ոչ կարծրատիպային կերպարի ձևավորման հարցում․
  • Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության բարելավում:

Գործողություն 3.  Կանանց կողմից առաջնորդվող համայնքահեն քարոզչական նախաձեռնություններ: 

ՕքսԵՋենը կմոբիլիզացնի տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ակտիվիստներին՝ առաջնորդելու տեղական փոքրածավալ քարոզարշավներ՝ ուղղված երկխոսության միջոցառումների ընթացքում նույնականացված բարեփոխումների իրականացմանը:

Գործողություն 4.  Երկրում կանանց զորացմանը խոչընդոտող գործելակերպին ու ընկալումներին անդրադառցող հանրային իրազեկման նախաձեռնություններ:

 Կմշակվեն ու լայնորեն կտարածվեն տեղեկատվական արշավների վերաբերյալ ինտերակտիվ և վերլուծական տեսահոլովակներ, սոցիալական գովազդներ՝ ի ցույց դնելու, թե ինչ ազդեցություն ունեն ՔՀԿ-ի մշտադիտարկամամբ իրականացվող կանանց և գենդերային հավասարության ոլորտի քաղաքականությունները:

  • Բոլոր բացահայտումներն ու առաջարկները կզետեղվեն ամփոփաթերթերում և կներկայացվեն  համապատասխան շահագրգիռ կողմերին ու պետական որոշումներ կայացնողներին:
  • Ծրագրային թիմը կմշտադիտարկի ներկայացված/ընդունված առաջարկների վերաբերյալ առաջխաղացումները և մարդկանց մասին պատմություների ձևով փաստեր կհավաքի ներկայացված ու ընդունված քաղաքականության առաջարկերի արդյունքում ստեղծված դրական իրավիճակի վերաբերյալ:

Գործողություն 5.  Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ-ի ու ՕքսԵՋենի համատեղ գործողություններ:

Բազմաթիվ տեղական ՔՀԿ-ներ, որոնք աշխատում են գենդերային հիմնախնդիրներով  տեղական  մակարդակում, չունեն  որպես ցանց  գործելու հնարավորություններ՝ տեղեկանալու քաղաքականության բարեփոխումների, գենդերային խտրականության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումների և քաղաքականություն մշակողների վրա ազդելու շահերի պաշտպանության գործիքների մասին: Ծրագիրը կզարգացնի տեղական ՔՀԿ-ների կարողությունները շահերի պաշտպանության և ցանցային գործիքներ օգտագործելու  առումով՝ գենդերային խտրականության դեմ պայքարելու  և կանանց,  ներառյալ՝ հասարակության խոցելի ու անապահով խմբերի կանանց, զորացման նպատակով։

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի (UK GGF) կողմից և իրականացվում ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։