Տեղեկագրի այս համարն անդրադառնում է Հայաստանի կառավարման համակարգում կանանց ներգրավման խնդիրներին՝ դիտարկելով դրանք վերջին հինգ տարվա կանանց առաջընթացի և մարտահրավերների համատեքստում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում արձանագրված ցուցանիշների հետ համեմատության մեջ։
Տեղեկագրում ներկայացված տվյալները հիմնված են «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքների վրա և ծրագրային գործողությունների մաս են կազմում։