Կանանց առաջնորդությունը` հանուն փոփոխությունների

Պատրաստվել է «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում:

Տեղեկագրի այս համարն անդրադառնում է կանանց առաջնորդության զարգացմանը՝ դիտարկելով այն որպես քաղաքականության և գործելակերպերի փոփոխությանն աջակցելու, որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնմանը նպաստելու և կանանց հզորացման շուրջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համախմբելու կարևոր գործոն։

Տեղեկագրում ներկայացված բոլոր գործողությունները մասնակցային բնույթ են կրել․ հիմնախնդիրների վերհանումն ու դրանց շուրջ քաղաքականության համառոտագրերի մշակումն իրականացվել են կանանց աշխատանքային խմբերի հետ հանդիպումների, մարզային քննարկումների, ինչպես նաև փորձագիտական գնահատականների արդյունքում։

2023 թվականի ընթացքում կազմակերպված մեկ տասնյակից ավելի քննարկումներին մասնակցել են, ընդհանուր առմամբ, 322 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներ, համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, տարբեր ոլորտների մասնագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Տեղեկագիրը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Տեղեկագրում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կամ այլ գործընկերների տեսակետները:
Խմբագիր՝ Թ. Հովնաթանյան
Ձևավորումը՝ Ս. Մարտիրոսյան
Հրապարակվել է 2024 թ․–ին։
Made on
Tilda